ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.01.2024
Լուսանկարում Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրն է

«Զիկատար»  պետական արգելավայրը կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին։
-Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է  1250-1650 մ։
-Արգելավայրի տարածքում գտնվում է բնապահպանական ուսումնական կենտրոն՝ ապահովված ուսուցումների, կեցության և հանգստի կազմակերպման համապատասխան պայմաններով։
-Արգելավայրի տարածքում գտնվում է նաև բնական
հանքային աղբյուր։
-Այն զբաղեցնում է 150 հա տարածք և առանձնանում է կենսաբազմազանության բարձր պոտենցիալով, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով։
-Արգելավայրն ամբողջությամբ մտնում է Իջևանի ֆլորիստիկական շրջանի մեջ, որտեղ հիմնական բուսական  տիպն անտառայինն է։
-Հիմնականում անտառկազմող տեսակներն են հանդիսանում արևելյան հաճարենին, արևելյան և վրացական կաղնիները։ Հանդիպում են նաև բոխի, լորի, հացենի, կեռասենի և այլ տեսակներ։ Արգելավայրի տարածքում  գտնվում է նաև արհեստական լճակ, որն էլ Զիկատար այցելուների գրավող այցեքարտերից մեկն է։