ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2024
Կայացել է «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում։
Նախարարության կողմից ձևավորած «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։ 
Այսօր՝ մայիսի 3-ին,  «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպման թեման գորշ արջերի կողմից վերջին շրջնում համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերն էին։
Քննարկմանը մասնակցել են  ներկայացուցիչներ ներքին գրծերի նախարարությունից, Վայոց ձորի, Արագածոտնի մարզպետների աշխատակազմերից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Գիտությունների ազգային ակադեմիայից, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից» (FPWC), «Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) և Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։
Քննարկումը վարել է նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Քննարկման արդյունքում կայացվել են առարկայական որոշումներ։ Այդ ամենին զուգահեռ շարունակվում են  աշխատանքները՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։