ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2022
Քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը

Ազգային ժողովի  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ։ Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում  շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է  ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: