ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2021
Իրականացվում են վարելահողերի և խոտհարքերի պարարտացում

 «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում ներկայումս կատարվում են վարելահողերի և խոտհարքերի պարարտացում` ազոտական, ֆոսֆորական և կալիումական օրգանական պարարտանյութերով: 
Այս աշխատանքների նպատակն է նպաստել հարակից ագրոլանդշաֆտների բերքարվությանը և բերքի որակի բարձրացմանը: 
 Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի և կբարձրանա 300 հա վարելահողերի, 190 հա արոտների, 15 հա խոտհարքների հարմարվողկանությունը կլիմայի փոփոխության պայմաններում։