ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝  79.187.500 ՀՀ դրամի չափով։Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։