ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2022
Կայացել է Հայաստանում թափոնների կառավարման ուղեցույցի ներկայացումը

«Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ասոցիացիայի «Արագ սպառման ապրանքներ»-ի հանձնաժողովը կազմակերպել էր «Փաթեթավորման թափոնների կառավարման գնահատում և արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված համակարգի ստեղծման ուղեցույց» հետազոտության վերջնարդյունքի ներկայացումը։
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Գայանե Գաբրիելյանը։
Ներկայացման շրջանակում հղում է կատարվել նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես, Հայաստանի բնապահպանական հանձնառություններին: