ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2022
Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է  «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման։
Քննարկումը  վարել է  ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: 
Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան ծառատունկ ծրագրի» խորհրդատու Արթուր Հարությունյանը։
 Փորձագետները արդյունավետ զրույց են ունեցել  էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության գործում Սփյուռքի ներդրումների մասին։