ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2021
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը շնորհակալագրեր է հանձնել

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել Նախարարության աշխատակիցներ՝ ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Հովհաննիսյանին և Հրազդանի ջրավազանային տարածքային կառվարման բաժնի ավագ մասնագետ Արմինե Տարակչյանին։
«Ձեր կյանքի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք պետական համակարգին ծառայելու անձնվեր ու շնորհակալ գործին։Մենք բարձր ենք գնահատում Ձեր տարիների վաստակն ու հարուստ աշխատանքային փորձը և համոզված ենք, որ անգամ  վաստակած հանգստի պայմաններում  Ձեր գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ավելի պաշտպանված, դինամիկ զարգացող և կանաչ շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն»,-նշել է գլխավոր քարտուղարը։