ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնում է քննարկում «Կենսաքայքայվող տոպրակների կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Քննարկմանը հրավիրվում են մասնակցելու պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների, կենսաքայքայվող տոպրակների կամ կենսաքայքայվող հումքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև առևտրի կետերի կամ սուպերմարկետների ներկայացուցիչները։
Քննարկումը տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանի մոտ՝ 2021 թվականի մայիսի 27-ին, ժամը 15։00-ին ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարության 3-րդ տուն, շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև ս.թ մայիսի 26-ը, ժամը 18։00-ը զանգահարելով 011 818 515 կամ 011 818 512 հեռախոսահամարներով կամ գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/.../1orp.../