ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2021
Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր «Դիլիջան» ազգային պարկում

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի համատեղ իրականացման  շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից ազգային պարկի տարածքում  պարբերաբար իրականացվում են դիտայցեր, որի շրջանակներում ուսումնասիրվում են կարմիր գրքային և ինվազիվ խոտաբույսերն ու ծառատեսակները, ինչպես նաև կատարվում են թիրախային տեսակների պոպուլյացաների, զբաղեցրած արեալների, տեսակային առանձնահատկությունների և դրանց տարածվածության  վերաբերյալ նյութերի հավաքագրում։