ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2023
Ապրիլի 29-ին միացի՛ր Համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին միացի՛ր Համապետական շաբաթօրյակին. մաքուր պահե՛նք մեր երկիրը:
Հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահանության դժվարությունները և որպես դրանց հետևանք ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը` 2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետության տարածքում կիրականացվի շաբաթօրյակ։
Բոլոր համայնքներում կազմվել են շաբաթօրյակի սխեմաները՝ հստակեցնելով շաբաթօրյակի անցկացման վայրերը։
Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:
Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրությունը։ 
Եկե՛ք յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում, միացե՛ք, միասին մաքրենք մեր բակը, համայքնը, շրջակա միջավայրը։