ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.08.2022
«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա    «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից  իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից:
Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք բնության գիրկ այցելելիս չմոռանալ խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունքի մասին՝ հանդեպ մեր շրջակա միջավայրը և բնական հուշարձանները։
Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ: