ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2022
Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի

Հայաստանյան և արտասահմանցի բնապահպանները համաժողովի երկու օրերին փորձելու են Սևանի էկոհամակարգի բարելավման տարբեր լուծումներ մշակել։ Երկու տարի առաջ մեկնարկած EU4Sevan ծրագրով՝ այս ընթացքում հատուկ տեխնիկա ու մոնիթորինգային սարքավորումներ են ձեռք բերվել, մաքրվել են լիճ թափվող գետերի հուները, Սևանի ավազանի գյուղերում քիմիական պարարտանյութերից բնականի անցնելը խրախուսող նախագծեր են իրականացվել։