ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2021
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հասցեներ՝ 
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։