ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2024
Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն այցելել է «Սևան» ազգային պարկ

«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն այցելել է «Սևան» ազգային պարկ
«Սևան» ազգային պարկի  Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, պատվիրակության անդամները  ծանոթացել են «Սևան» ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության հիմնախնդիրներին։
Պատվիրակությունը Հայաստանում է «Հողերի դեգրադացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա» շրջանակներում՝ «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով: