ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2022
Նոր տեխնիկան արագացրել է լճի ափամերձ տարածքների մաքրումը

Այս պահին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ ջրածածկման ենթակա անտառաշերտը մաքրվում է հատուկ տեխնիկայով։
2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա ձեռք է բերվել բերվել դրամաշնորհային միջոցներով՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ կողմից իրականացվող 5-րդ բաղադրիչի շրջանակներում:
Մաքրման աշխատանքներն իրականացնում է «Սևան» ազգային պարկը: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվել են նոր աշխատակիցներ։