ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.08.2022
Վերահսկողական աշխատանքներ

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 35 դեպք, որից 15 դեպքով հաշվարկվել է 3.070.687 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 Արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով  հաշվարկվել է 2.612.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով  նշանակվել  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրվել է 5 դեպք,  որից 1-ով նաև հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել  500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 225.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Ընդերքի պահպանության ոլորտ
 Արձանագրվել է 2 դեպք: 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 Արձանագրվել է 1 դեպք: 
 Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 232.787 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով  նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ 
Արձանագրվել է 4 դեպք: 
 Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 4 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 50.000 ՀՀ դրամ)։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.379.696 ՀՀ դրամ: 
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր, որից` 
3-ը՝ ՓՀԷԿ,
2-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ձկնաբուծարան,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ շինարարություն։
Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 22 որոշում՝ 2.220.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 18.221.294 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։