ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.01.2024
Ամրապնդվում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով

ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով  «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։
Ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են պինդ կենսազանգվածային վառելիքով աշխատող և տնային տնտեսություններում օգտագործվող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հետ կապված հայաստանյան ու միջազգային ստանդարտները և գնահատվել ու կատարելագործվել վառարանների և կաթսաների տեխնիկական պարամետրերը՝ դրանք համապատասխանեցնելով առկա ստանդարտների պահանջներին։