ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2022
Մարզային քննարկումներ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Չեխիայի բնության պահպանության գործակալությունը անցյալ շաբաթ անցկացրեցին տասը մարզերում նախատեսված վերջին սեմինարները։ Սեմինարները նպատաակուղղված էին Հայաստանում բնության պահպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների և կենսաբազմազանության պահպանության համար պատասխանատու հաստատությունների կարողությունների հզորացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացմանը։
Դրանից բացի, սեմինարների ընթացքում քննարկվել են հանրության հետ համագործակցությանը, ինչպես նաև միջավայրերի ֆրագմենտացիային առնչվող խնդիրներ։
Քննարկումների մասնակիցների շարքում էին մարզպետարանների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Արփա» բնապահպանական հիմնադրամի, «Հայանտառ» և այլ ՊՈԱԿ-ների, ինչպես նաև համայնքային ներկայացուցիչներ։ 
«Մենք չեխ և ֆինն գործընկերների հետ քննարկում ենք ՀՀ-ի բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտի օրենսդրության հզորացման հնարավորությունները՝  ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ՀԸԳՀ-ից բխող պարտավորությունները կատարելու նպատակով։ Կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանությունը Նախարարության առանցքային առաջնահերթությունն է, և հետևաբար օրենսդրության մեջ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ մեր եզակի բնական ժառանգությունն արդյունավետ կերպով պաշտպանելու համար», նշել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Այս գաղափարները ներկայացված են Հայաստանին առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծերում, որոնք արտացոլում են ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ Միջավայրերի և Թռչունների վերաբերյալ հրահանգների և մի քանի միջազգային կոնվենցիաների (օր.՝ Բեռնի կոնվենցիա) պահանջները։ Այս առաջարկությունները մշտապես քննարկվում են Շրջակա միջավայրի նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Թվինինգ ծրագրի ղեկավար, Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ Դավիդ Լացինան։
Օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը պատրաստ կլինի սույն տարվա ավարտին։
Տասը սեմինարները անցկացվել են «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխիայի, Ֆինլանդիայի և Հայաստանի հաստատություններից կազմված կսնոսորցիումի կողմից։ Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ոլորտի օրենսդրության հզորացումն է։ 
Ծրագրի վերաբերյալ մանրմասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.biodiversity.am ։