ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2024
Հանրապետության 14 օդերևութաբանական կայաններում գրանցվել են օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ

Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների. 
Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 14-ին հանրապետության 14 օդերևութաբանական կայաններում (30%-ում) գրանցվել են օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ։