ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է քաղաքացիների և քննարկել նրանց հուզող հարցերը։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են բազմաբնույթ հարցեր։
Քննարկումներ են եղել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու առողջացման, հանրապետությունում անտառպատման աշխատանքների և  ծառատունկի նոր մեթոդների, ոռոգման նպատակով ջրբացթողումների վերաբերյալ։
Նախարարի տեղակալը խոստացել է առավել մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերն ու առաջարկությունները և դրանց համապատասխան ընթացք տալ։
Քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 26-ին։
Գրանցվել կարող եք https://e-request.am/hy  համակարգով կամ զանգահարել (011) 818 559 հեռախոսահամարով։