ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.08.2022
Քաղաքացիների ընդունելություն

Սույն թվականի օգոստոսի 26-ին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում կքննարկվեն քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:
Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է գրանցվել https://e-request.am/hy համակարգով կամ զանգահարել (011) 818 559 հեռախոսահամարով։
Հեռախոսազանգով գրանցվելիս պետք է նշել՝ անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, քննարկվող թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:
Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3։