ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2023
Քննարկման հրավեր

2023թ․ փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է: 1971թ․ փետրվարի 2-ին Իրանի  Ռամսար քաղաքում ստորագրվեց  ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան:
 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 2021թ․ 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր։ 
Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը: 
Ի՞նչ է նշանակում խոնավ տարածք և ինչո՞վ են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար: Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար: 
 Այս հարցերի շուրջ քննարկումը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում՝ փետրվարի 2-ին ժամը 14։00-ին,
Զեկուցող՝ Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ճենտերեճյան։
Հասցե՝ Չարենց փ. 46 
Էլ.փոստ՝ info@aarhus.am 
011-818-559