ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2022
Հաճախ տրվող հարցեր

-Ո՞ր լիցենզիայի կամ թույլտվության համար դիմել շրջակա միջավայրի նախարարություն
Լիցենզիաներ՝
- ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում,
- Վտանգավոր թափոնների գործածության գործունեության դեպքում,
- Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ԵԱՏՄ տարածք ներմուծման և ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
-Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ԵԱՏՄ տարածք  ներմուծման և ԵԱՏՄ տարածքից արտահանման  դեպքում,
- Վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի ԵԱՏՄ տարածքով տեղափոխման և ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
-Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակների ու դրանց մասերի և (կամ) ածանցյալների ԵԱՏՄ տարածքից արտահանման  դեպքում
Թույլտվություններ՝
- Ջրօգտագործման դեպքում,
- «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (ՍԻԹԵՍ) կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
-Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում
-Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ  արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
-Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման դեպքում:
Նախարարության կողմից լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման, պայմանագրերի կնքման ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասները հասանելի են շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://env.am/e-management/licenses-and-permits։