ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.08.2022
335 հազար եվրո՝ Բնության հատուկ պահպանվող տարածքներին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են  2022 թվականի ֆինանսական տարվա համար նախատեսված  գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 335 հազար  եվրո։
Նշված գումարից 142,5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
2022 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ ավելի քան 350 հազար եվրո։ 
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում  են կառույցների արդյունավետ աշխատանքը: