ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2023
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հանրային ծանուցումը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելու փոխարեն կիրականացվի զանգվածային լրատվության այլ միջոցներով

Սույն թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի աշխատանքների դադարեցմամբ պայմանավորված  լույս չի տեսնելու, իսկ  ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հիմնադրութային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և նախատեսվող գործունեության բոլոր կատեգորիաների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հանրային ծանուցման միջոցների շարքում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթը։
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հանրային ծանուցումը Հայաստանի Հանրապետություն օրաթերթում հրապարակելու փոխարեն իրականացնել զանգվածային լրատվության այլ միջոցներով։
Որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.e-draft.am/projects/5821/justification