ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.06.2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնլ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացված համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ «10 մլն ծառ» նախաձեռնությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուրին թե՛ ապրիլի 25-ի համապետական ծառատունկի կազմակերպման ու իրականացման աշխատանքներին, և թե՛ բնապահպանական այս շարժման կայացման գործում  ներդրած անհատական ջանքերի համար։
««10 մլն ծառ» համահայկական շարժման առաջամարտիկները դուք եք, սիրելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարությունը  գնահատում է ձեր նվիրումը,  հույս ունեմ հետայսու կշարունակեք աշխատել նույն ոգով ու եռանդով՝ ի նպաստ ավելի պաշտպանված ու կանաչ շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականի»։