ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է: 
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 11։20-ին։
Այրվել է 12 հա տարածք. փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10.5 հա տարածքում։ 
Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ։
Տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։