ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2021
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում

ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Հզոր ապագա» սոցիալական ՀԿ-ն Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացրել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր,որը միաժամանակ կապահովի նաև դիսպանսերի ֆինանսական կայունությունը։ 
Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում տեղադրվել է եռաֆազ 37,0 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի տարեկան հզորությունը կազմում է 53,850 կՎտ/ժ` նշյալ կառույցի համար ապահովելով շուրջ 2,4 մլն ՀՀ դրամ խնայողություն։
2020թ. մայիս – 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ընդհանուր արտադրվել է 29174,6 կվ/ժ էներգիա՝ կազմակերպության համար ապահովելով 2625,7 $-ին համարժեք ՀՀ դրամի եկամուտ։
Վերոնշյալ ժամանակահատվածում կայանի տեղադրման շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել 29,1 տոննա CO2 գազ և 875,3 կգ SO2. 
Բաշխիչ էլեկտրական ցանցի և բուժական հիմնարկի միջև կնքվել է նոր պայմանագիր, տեղադրվել է նոր ռևերսային էլեկտրական էներգիայի հաշվիչ, և անցկացվել է նոր մալուխ՝ արևային կայանից մինչև էլեկտրական հոսանքի ենթակայան։
Կայանը կառուցողի կողմից տեղադրվել է հեռավար տեսադիտարկման սարք, այն միացվել է համացանցին։
Դիսպանսերում տեղադրվել են նաև 54 ք.մ. ընդհանուր մակերեսով թվով 19 ջերմամեկուսիչ պատուհաններ, որի արդյունքում հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակները, վարչական աշխատասենյակները, ճաշարանը և դեղատունն այժմ ապահովված են ջերմամեկուսիչ պատուհաններով։