ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2023
Ազգային ժողովում քննարկվել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը

Ազգային ժողովի մարտի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Նախագծով առաջարկվում է բուսական, կենդանական աշխարհների և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին, գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: 
Ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են: 
Նախագիծն ընդունվել է։