ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2022
«Մեկ պատուհան» հարթակի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունում գործարկվել է «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը

Տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով որով հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի (լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն և այն) գործընթացներն իրականացնել առցանց:

  • Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման լիցենզիաներ,
  • Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա,
  • Վտանգավոր թափոնների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիա,
  • Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, արտահանման մեկանգամյա լիցենզիա,
  • Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում արտահանման մեկանգամյա լիցենզիա։

Այսուհետ տնտեսվարողները կարող են իրենց հայտերը ներկայացնել ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ համակարգ` https://sw.gov.am/hy/login հղումով: