ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.06.2022
Կլիմայի փոփոխություն. ինչպես իրականացնել ուսումնական նախագծային աշխատանքներ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» 2022 թվականի հետազոտության՝ դեռահասների 90%-ը պատրաստ է ավելին սովորելու կլիմայի փոփոխության մասին, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը:
Հենց դրա համար, համագործակցելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել և ներկայացնում է «Կլիմայի փոփոխություն. ինչպե՞ս իրականացնել ուսումնական նախագծային աշխատանքներ» ձեռնարկը, որ նախատեսված է ուսուցիչների, մանկավարժների, կլիմայական կրթության հարցերով շահագրգիռ անձանց համար։ 
Այստեղ քննարկվում են կլիմայի փոփոխության հիﬓահարցն ու այդ համատեքստում կրթության կազմակերպման մանկավարժական մոտեցուﬓերն ու 21-րդ դարի սովորողների հմտությունները։ 
Ձեռնարկի օգնությամբ ոսուցիչները կկարողանան կազմակերպել և իրականացնել ուսուﬓական նախագծային աշխատանքներ՝ հնարավորություն տալով դեռահասներին և երիտասարդներին՝ ներգրավվելու և գործուն մասնակցություն ունենալու կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված քայլերի և լուծուﬓերի կիրառման գործում։
Ձեռնարկը ստեղծվել է  Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում և երաշխավորված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Ձեռնարկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://uni.cf/3Nj3LNs 

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան