ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2022
Աշխատանքային շաբաթը սկսենք օրինակելի և գեղեցիկ նախաձեռնությունների մասին պատմելով

«Դը Գուրուս»  ընկերությունը, անհանգստացած լինելով շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրով, պատրաստել է 1000 հատ կտորե տոպրակ, որոնք անվճար բաժանվել են  քաղաքացիներին։
«Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն,  «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբը և «Մաքրապատում» նախաձեռնությունը շաբաթօրյակ են կազմակերպել Երևան -Արմավիր ճանապարհին գտնվող սերբ օդաչուների հուշակոթողի տարածքում և Քասաղ գետի շրջակայքում։
Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնությունների համար։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝  կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Խնամքով վերաբերվենք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին։