ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2022
Մաքսային արտոնություններ՝ էլեկտրական ավտոմեքենաներ ներկրողների համար

Հայաստանի համար այսօր բնապահպանական և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից շահավե՞տ է Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումը, թե՞ արտադրությունը։ ՀՀ-ում 2019 թվականի 2-րդ կեսից էլեկտրոմոբիլներ ներմուծողներն ազատվում էին ԱԱՀ-ից:
Այսօր, էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա՝ հետևյալ չափաքանակներով.
2022 թվականի համար՝ 7000 հատ, 2023 թվականի համար՝ 8000 հատ:
Որո՞նք կարող են լինել հաջորդ քայլերը։
Էլեկտրոմոբիլի հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ են առկա օրակարգում և արդյո՞ք լիցքավորման կայանների հարցը լուծված է և ապահովված է ողջ հանրապետության տարածքում հավասարաչափ ծածկույթ։
 Ի՞նչ խորհրդատվական կամ կրթական ծրագրեր է իրականացնում ՇՄՆ-ն այդ ուղղությամբ։
Զրույց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի և ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի հետ։