ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2022
Հայաստանում կարգելվի սնդիկի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը

Հայաստանում կարգելվի սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքների արտադրությունը, ներկրումը և արտահանումը: 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն Առաջին ալիքի հետ խոսել է «Սնդիկի մասին» օրենքի նախագծի մասին։
««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:
Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: