ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին

Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նախարարին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված աշխատանքները։
WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը։ Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների յամակարգի զարգացումն ու հզորացումը, որի շրջանակում WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում պահպանվող տարածքներին։ 
Հանդիպման ընթացքում քննարվել են Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել  «Տաթև ազգային պարկ»-ի ստեղծման գաղափարին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կարևոր առաքելության մեջ գործուն աջակցության համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի առանձին բաղադրիչների շուրջ առավել մանրամասն աշխատանքային քննարկումներ կազմակերպել արդեն ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ։
Կշարունակվեն երկուստեք ջանքեր գործադրվել և ակտիվ աշխատանքներ տարվել՝ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։
WWF Armenia