ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
Ջրաբանի, անտառագետի և օդերևութաբանի մասնագիտական օրեր

Մարտի 21-ը, 22-ը և 23-ը անտառների, ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերն են, տոներ, որոնք նշվում են աշխարհի շուրջ 188 երկրում։
Հայաստանում ջրաբանի, անտառագետի և օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված միջոցառումների նպատակը միայն տոնը նշելը չէ։ Ոլորտը երիտասարդ մասնագետներով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, հատկապես այն դեպքում, երբ մեր երկրում կլիմայական փոփոխություններով պայմանավորված շատ անելիքներ կան։