ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2022
10 պատճառ, թե ինչու են կարևոր անտառները

Մենք շնչում ենք քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն անտառները օդի մաքրության գլխավոր պատասխանատուներն են։
Նրանք ավելիին են քան միայն ծառ։ Կենսաբազմազանության տեսակների 50%-ը գտնվում է անտառներում։
Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։ 300 միլիոն մարդ երկրագնդի վրա բնակվում է անմիջապես անտառում։
Անտառները զովացնում են շրջապատը։ Քաղաքային ծառերը թույլ են տալիս շենքերին մնալ ավելի սառը ամռանը։
Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։
Անտառները ստեղծում են իրենց հարակից տարածքներում ուրույն միկրոկլիմա։ Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև հյուսիսային Ամերիկա։
Անտառները արգելափակում են քամիները։ Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։
Անտառները օգնում են ապրել ավելի առողջ։ Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը, մարդիկ ստանում են կակաոյի ծառից։
Անտառները անգին հումք են մարդկային գործնեության մեջ։ Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։
Անտառները ստեղծում են աշխատատեղեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։