ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2022
«10 միլիոն ծառ» նախաձեռնության այս տարվա ծրագիրը շուտով կմեկնարկի

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկիներ ձեռք բերելու համար համայնքներն արդեն հայտեր են ներկայացնում Անտառային կոմիտե: Բայց անբարենպաստ եղանակի պատճառով նախաձեռնության մեկնարկն այս տարի մի քանի օրով կհետաձգվի:
Մեկ հեկտարի վրա տնկվում է 3300 ծառ: Տնկիների խնդիր չկա. շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի  ենթակայության ջերմատներում փակ արմատային համակարգով տարեկան աճեցվում է մինչև 1 միլիոն սերմնաբուսակ: Բացի դա, անտառտնտեսություններում էլ աճեցվում են բաց արմատային համակարգով տնկիներ: