ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2022
Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից

Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):