ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն հանդիպել է «Մաքրապատում» նախաձեռնության համահիմնադիրներ Հակոբ Միկոյանին և Վարդան Քյուրումյանին

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նախ շնորհակալություն է հայտնել այն հայրենանվեր գործունեության համար, որը վերջին տարիներին ծավալել է Հակոբ Միկոյանը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, լինի պետական ծառայող, թե կամավոր, պետության համար հաստատպես լավ քաղաքացի է, եթե իր առօրյա վարքագծի մի մասն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
Շնորհակալ եմ, որ Ձեր գործունեությամբ շրջակա միջավայրի ու մեր տան, մեր երկրի հանդեպ սրտացավ վերաբերմունքի օրինակ եք ծառայում»,- նշել է նախարարի տեղակալը։
Քննարկվել են մայիս ամսին նախատեսվող «Մաքրապատում» մեծամասշտաբ միջոցառմանը վերաբերող հարցեր։ Նախարարի տեղակալը նախարարության և անձամբ իր անունից պատրաստակամություն է հայտնել որպես քաղաքացի օժանդակել նախաձեռնությանը և մասնակցություն ունենալ։
Հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը սկսվում է այն մաքուր պահելուց