ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2022
«Մոլորակի ժամը» (Earth Hour) միջազգային բնապահպանական միջոցառումն այս տարի կնշվի մարտի 26-ին

«Մոլորակի ժամը» (Earth Hour) միջազգային բնապահպանական միջոցառումն այս տարի կնշվի մարտի 26-ին։ Միջոցառման նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։
Շրջակա միջավայրի  նկատմամբ հոգատար վերաբերմունքը  առօրյա վարքագծի կարևոր մաս դարձնելով մենք կարող ենք մեր լուման ունենալ բնապահպանական խնդիրներ լուծման մեջ։
WWF Armenia