ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2022
Անդրադարձ

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված դաշտամիջյան ճանապարհները հանձնվեցին Դիլիջան խոշորացված համայնքին
Ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել են 3,6 հա հատապտղային այգիներ, 1,4 հա բանջարաբոստանային սորտերի տարածման համար տրամադրվել են սածիլներ, 35 կմ դաշտային ճանապարհ է ստեղծվել, 8 ջրարբիացման կետ, ստեղծվել է 2 արևային կայան՝ ոռոգման ջրի ինքնարժեքը նվազեցնելու համար։