ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2022
Բնության ձմեռային հմայքը

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները գեղեցիկ են տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը՝ յուրահատուկ ձգողականություն ունեն։
Սիրելի՛ քաղաքացիներ, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյունները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։
Ֆիլմը պատրաստվել է Կովկասի բնության հիմնադրամի և Հիերոգլիֆ ընկերության կողմից։