ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Համապետական շաբաթօրյակի վերաբերյալ գրառումներն ամփոփենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերում և «Դիլիջան» ազգային պարկի տարածքում իրականացված մաքրման աշխատանքների մասին պատմող լուսանկարներով:
Շնորհակալ ենք շաբաթօրյակի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու, նախարարության աշխատակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան մեզ շրջապատող միջավայրի, մեր քաղաքի, մեր համայնքի մաքրման շնորհակալ գործում:
Բոլորս ենք պատասխանատու այն միջավայրի համար, որտեղ ապրում ենք: Մեր շրջակա միջավայրը մեր դեմքն է: