ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2021
Ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ արգելոցների և ազգային պարկերի հարակից համայնքներին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը սրանով բարձրացնում ու ամրապնդում է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների հարմարվողականության կարողությունները:
Այս ծրագրի ամբողջ նպատակն է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից  համայնքների բնակիչներին կտրել բնության հատուկ պահպանվող տարածքներից, որպեսզի նրանք իրենց առօրյա կենսագործունեությամբ վնաս չպատճառեն բնության հատուկ պահպանվող տարածքներին:
Տարածաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով բնության հատուկ պահպանվող տարածքները, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ: Հատկացված միջոցները գերազանցում են 1 մլրդ դրամը: