ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2022
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է

Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին մայիսի 18-ին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ 
Այսօր թանգարանը անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 17:00-ն։
Թանգարանի չորս սրահներում ցուցադրված են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
Ներկայացված են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներ։
Սիրով սպասում ենք Ձեզ։