ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2021
Մեկնարկել է «Խոսում է Սևանը» իրազեկման բարձրացման արշավը

Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է Խոսումէ Սևանը իրազեկման բարձրացման արշավը: 
Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ, հասարակությանը ներգրավել այդ խնդիրների լուծման գործընթացում և փորձել փոխել բացասական հետևանքներ ունեցող վարքագիծը:
Արշավի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ`  https://www.instagram.com/sevan.talks/  և այստեղ` https://www.facebook.com/SevanTalks