ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդիպել է Քրիստիան Հենշելի և Աստղիկ Դանիելյանի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդիպել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
Նախարարի տեղակալին են ներկայացվել ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունն ըստ բաղադրիչների։
«EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը նախարարի տեղակալին է ներկայացրել Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքներն ըստ արդյունքների, դրանք են՝
-Արդյունք 1` Սևանա լճի ավազանում ջրի մոնիթորինգի ու կառավարման կարողությունների հզորացում,
-Արդյունք 2՝ Բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները,
-Արդյունք 3՝ Բարելավել կոյուղաջրերի մաքրման գործընթացը Սևանա լճի շրջակայքում, ներառյալ բնահեն եղանակով, ու զարգացնել դրանում ընդգրկված անձնակազմի կարողությունները,
-Արդյունք 4՝ Բնապահպանական իրազեկման բարձրացում, 
-Արդյունք 5՝ Բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
Աստղիկ Դանիելյանը ներկայացրել է ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները`
- թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ,
-Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ,
-երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում։
-տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար և վերահաստատել է շարունակական համագործակցության նախարարության պատրաստակամությունը։
Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: