ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2022
Կայացել է անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով կազմակերպված աշխատաժողովը

Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի մարզային գրասենյակում տեղի ունեցավ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված»: 
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել «Գոմաղբի և կաթնամթերքի թափոնների հարակայուն կառավարման փորձնական ծրագիր Գեղարքունիքի մարզում» համակողմանի ուսումնասիրության արդյուքները և քննարկել հաջորդող քայլերի վերաբերյալ մշակված առաջարկությունները:
Աշխատաժողովին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ գործընկեր կառույցներից, պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է.
«Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրների լուծման և միջազգային հնարավորությունների արդյունավետ իրացման համար խիստ կարեւորվում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության, վերականգնման և ողջամիտ օգտագործման կառավարման միասնական համակարգի ձևավորումը` բնապահպանական, սոցիալական և տնտեսական հիմնահարցերի համակարգված գործողությունների միջոցով: Եվ այս քննարկումներն ուղղված են հենց դրան։ 
Սևանա լճի և դրա հարակից տարածքների էկոհամակարգի ամբողջականության պահպանությունը մեր գլվավոր առաջնահերթություններից մեկն է։ 
Այստեղ մենք խնդիր ունենք անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ու գյուղատնտեսական արտադրողների կարողությունների հզորացմանը բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների ներդրման»:
 Ծրագրի շրջանակներում, անասնաբուծության բարելավման համատեքստում, ներկայումս իրականացվում է երկու գործողություն՝ 
ա) «Գոմաղբի եւ կաթնամթերքի թափոնների հարակայուն կառավարման փորձնական ծրագիր Գեղարքունիքի մարզում» ուսումնասիրությունը,
բ) «Ծածկույթային մշակաբույսերի կիրառումը հողի առողջության բարելավման և կայուն գյուղատնտեսության համար Գեղարքունիքի մարզում» պիլոտավորումը:
Անասնապահությունը Սևանա լճի աղտոտման հիմնական աղբյուրներից է:  Գոմաղբի կայուն կառավարման և Սևանա լճի վրա վերջինիս ազդեցությունները մեղմելու պատշաճ լուծումներ մշակելու նպատակով իրականացվել է համակողմանի ուսումնասիրություն և նորարարական լուծումների փորձարկում: 
Համակողմանի ուսումնասիրությամբ նախանշվել և քարտեզագրվել է պիլոտային գյուղերում գոմաղբի կուտակման վայրերը, ցույց է տրվել գոմաղբի կայուն կառավարման մի քանի տեխնոլոգիական լուծումներ մսուրային ժամանակահատվածի համար (Սևանա լճի ավազանի համար դա գրեթե կես տարի է), մասնավորապես կարևորվել է հեղուկ և պինդ մասերի տարանջատման անհրաժեշտությունը, ինչպես նաև առաջարկվել է գոմաղբի պատշաճ վերամշակման համար արդյունավետ ֆինանսա-ինստիտուցիոնալ լուծումներ:
Նորարարական «Վերականգնվող գյուղատնտեսություն» հայեցակարգը նպատակ ունի կառավարել գոմաղբը մսուրային շրջանից դուրս (երբ անասունները դաշտում են)՝ դեգրադացված հողային էկոհամակարգերին անասուններին ինտեգրման միջոցով, էլեկտրական հովիվով առանձնացված տարածքներում ծածկույթային մշակաբույսերի հատուկ համակցության և շրջանառու արածեցման պրակտիկայի կիրառմամբ: 
Աշխատաժողովին ներկայացվել են «Վերականգնվող գյուղատնտեսություն» հայեցակարգը և Հայաստանում դրա կիրառման փորձը, ինչպես նաև Սևանա լճավազանում կիրառման ներուժը:  Այս հայեցակարգի հետ կապված կներկայացվի “Dirt to Soil” («Ինչպես կյանք տալ հողին») առաջին անգամ հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը ուղեցույց է հանդիսանում տեղական ֆերմերների համար՝ ծածկույթային մշակաբույսերի մշակման միջոցով հողի առողջության բարելավման և կայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով: